Նկարազարդված շապիկ

Էս շապիկը նկարազարդել եմ որպես ամուսնուս ծննդյան նվեր: 🙂

Շատ երկար մտածեցի, թե ինչ նկարեմ կամ ինչ գրեմ վրան: Մի քանի տարբերակ ունեի աչքիս տակ: Դրանցից մեկը մի հետաքրքիր, հումորային, բառախաղային միտք գրելն էր` նախորդ շապիկի պես (էնտեղ համ նկար կար, համ էլ բառախաղի վրա հիմնված տեքստ), միտքն էլ ինտերնետից փորփրել, ընտրել էի, բայց տառեր գրելը չափից դուրս ժամանակատար է, իսկ ես շատ քիչ ժամանակ ունեի: Ինչ-որ կոնկրետ, ճշգրիտ պատկերի համար էլ քիչ ժամանակ չէր պահանջվի. ձևանմուշ պատրաստել, չափչփել և այլն: Մի խոսքով` ի վերջո կանգ առաջ ինչ-որ աբստրակտ դիզայն անելու վրա ու ընտրեցի վերջերս էսքիզների ալբոմում (sketchbook) արածս աբստրակտ գծապատկերները ու դրանց սկզբունքով հենց հանպատրաստից նկարեցի շապիկի վրա: Մինչև հիմա շապիկի վրա նկարելիս ամեն միլիմետրը չափչփելով, նախապես գծելով եմ արել նախքան ներկելն էլ, ներկելու ընթացքում էլ: Իսկ էս անգամ պատկերի ամեն գիծն արել եմ հանպատրաստից: Բարեբախտաբար «վթարներ» չեղան:

DSC03709_

 

Leave a comment